3084 դիտում
12:19 29-07-2021
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց մշակույթի և սպորտի ոլորտներում նվաճումներ ունեցող 7 քաղաքացու
Կառավարությունն այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 7 քաղաքացիների:
Այդ անձինք են Միսակ Սամվելի Հարթենյանը, Արմեն Լևոնի Պուչինյանը, Դանիել Հրանտի Մելքոնյանը, Հայկ Արամի Գուրգենյանը, Միքայել Նարեկի Աղաջանյանը, Անդրանիկ Արմենի Աղաջանյանը: Իսկ Գագիկ Աշոտի Վարդանյանին տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:
«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում»,- նշված է կառավարության որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր
1777 դիտում
12:49 21-01-2021
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց արվեստի բնագավառում աչքի ընկած 4 երիտասարդների
3238 դիտում
14:36 06-02-2019
Կառավարությունը 5 երիտասարդի զինծառայությունից տարկետում տրամադրեց
2666 դիտում
13:07 09-07-2020
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տրամադրեց 19 աշակերտի
Այս բաժնից
1252 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
787 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը