99024 դիտում
21:27 29-07-2021
Երևանում նռնակով զինված, դիմակավորված ավազակային հարձակում կատարողները 3 եղբայրներ են. մեկին բռնել է տնօրենը, իսկ երկուսին՝ ոստիկանները, իրականացնելով «3-ը մեկում» օպերացիա. քննությունը վարում է «Աստվածների» քննչական խումբը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ հուլիսի 29-ին, Երևան քաղաքի Ամիրյան 7/35 հասցեում գտնվող վարկային կազմակերպությունում դիմակավորված, նռնակով զինված ավազակային հարձակում կատարելու փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 13:20-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք մտել են նշված հասցե և նռնակի սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար:
Աշխատակից, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Մ.-ն դիմադրություն է ցուցաբերել, չի վախեցել ճիվաղներից, որից հետո վերջիններս դիմել են փախուստի, սակայն փոխանակման կետի տնօրեն, Երևանի բնակիչ Արթուր Խ.-ն հետապնդել է ստահակներին մինչև Ամիրյան 13 հասցե: Արդեն բակում նրանցիցի մեկին Արթուր Խ.-ն բռնել է, իսկ մյուսը դիմել է փախուստի:
Օպերատիվորեն նշված վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տեղում պարզել են, որ բռնվածը Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Բ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանությսն կետրոնական բաժին:
Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչերը հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող մարտական նռնակը և բժշկական դիմակ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, իսկ դեպքի վայրում զննություն էին կատարում Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղում տաք հետքերով, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Դավիթ. Բ.-ի հետ ավազակային հարձակմանը մասնակցել են Արմավիր մարզի բնակիչներ, 27-ամյա Իսահակ Հ.-ն և 32-ամյա Արթուր Բ.-ն:
Վերջիններս ոստիկանների կողմից իրականացված «3-ը մեկում» հատուկ օպերացիայի շրջանակում Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության կետնրոնական բաժին, որտեղից էլ ներկայացել են քննչական 3-րդ բաժին, իսկ այդ բաժինը ավելի շատ հայտնի է «Աստվածների բաժին»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով նշված անձինք հարազատ եղբայրներ են:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 29-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
Անհյատ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել էր Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ժամանել էր նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ստահակը եղել էր բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։
Նշված վայրում դեպքի վայրի զննություն էին կատարում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Դալլաքյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+