211652_close_icon
views-count6133 դիտում article-date 21:40 30-07-2021

Փաշինյանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահի հետ զրույցում անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի նախագահ Փիթըր Մաուրերի հետ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ  Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ջանքերը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց առնչվող խնդիրների հանգուցալուծման եւ տարածաշրջանում առկա մարդասիրական այլ հարցերի կարգավորման ուղղությամբ։

«Որպես հրատապ խնդիր վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի կարեւորությունը։ Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելով դատական գործընթացներ սկսելու փաստի, գերության մեջ պահվող անձանց ճշգրիտ թիվը թաքցնելու հանգամանքի վրա։
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի գործելակերպը՝ համարելով այն միջազգային հումանիտար իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտում։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր