211652_close_icon
views-count2650 դիտում article-date 15:41 31-07-2021

Իրանում քննարկվել է ՀՀ-ում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը: Տեղեկացնում է Իրանում ՀՀ-ի դեսպանատունը։

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացել է դեղագործական մի շարք ձեռնարկությունների արտադրությանը:

Այնուհետև կողմերի միջև տեղի են ունեցել քննարկումներ Հայաստանում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի արդյունքում ստորագրվել է համապատասխան արձանագրություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր