41926 դիտում
20:45 31-07-2021
Քեզ բացակա չենք դնի. 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիում մղվող մարտերին Խչոն ապացուցեց, որ Հայրենիքը սկսվում է սահմանից ու իր հիշատակին տեղադրված խաչքարի վայրը դառնալու է սրբատեղի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բ-2 թաղամասի թիվ 95 շենքի բակում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Խաչատուր Տոնյանի՝ ժողովրդի կողմից սիրված Խչոյի հիշատակին նվիրված խաչքար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, ովքեր ասում էին. «Մենք Խչոյին ու նրա պես հերոսացած տղերքին բացակա չենք դնի»:
Խաչքարը օծվեց հոգևորականի կողմից, որից հետո ելույթով հանդես եկան նրա զինակից ընկերները:
Խաչքարը տեղադրվել է հերոսի հարազատների և ընկերների կողմից:
Խաչքարի բացումից հետո ներկաները ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցելու Խչոյի շիրիմին:
Խաչատուր Տոնյանը ծնվել է 1994թ.՝ Երևանում։
Սովորել է Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջն. դպրոցում, այնուհետև ընդունվել է Բերկուտ թիկնապահական քոլեջ։
Ավարտելով քոլեջը 2012-2014թթ. ծառայության է անցել Արցախում՝ հատուկ հետախուզական գումարտակում, որպես հետախույզ։
Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությամբ 2020թ. սեպտեմբերի 28-ին կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ, կռվել է ամենաթեժ կետերից մեկում, այնուհետև նոյեմբերի 6-ին տեղափոխվել է Շուշի և մասնակցել Շուշիի համար մղվող մարտերին։
Չնահանջելով և չլքելով վիրավոր ընկերոջը, պայքարել է մինչև վերջին շունչը։ Կյանքը զոհել է հանուն ընկերոջ և հայրենիքի 2020թ. նոյեմբերի 7-ին Շուշիում։
2020թ. դեկտեմբերի 24-ին Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի կողմից՝ հայ-ադրբեջանական պատերազմի մարտական գործողությունների մասնակցության,Արցախի հանրապետության սահմանների ինքնապաշտպանության և հայրենիքին անձնուրաց նվիրվածությամբ ծառայելու համար հետմահու պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 197+
197+