211652_close_icon
views-count6174 դիտում article-date 15:32 01-08-2021

Ամենատխուր արջը. բրիտանական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանում անհատ անձի կողմից 30 տարի վանդակում պահվող արջին

168.am-ը գրում է. Բրիտանական Metro լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել Հայաստանում 30 տարի վանդակում ոչ պատշաճ պայմաններում պահվող մի արջի պատմության: Կայքը գրում է՝ «Նելսոն» անունով արջը վանդակում է արդեն 30 տարի, և կարծում են, թե նա կույր է:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշել են, որ արջին վանդակում պահող տղամարդը պնդում է, որ սիրում է արջին և հրաժարվում է հանձնել նրան: Լրատվամիջոցը գրում է՝ տեղացիները նշում են, որ արջը հաճախ օրերով մնում է առանց սննդի: Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը դեպքը անվանել է կենդանիների նկատմամբ բռնության ամենատխուր դեպքերից: Այն կոչ է անում ՀՀ կառավարությանը միջամտել և տիրոջը ստիպել հրաժարվել Նելսոնից: Կազմակերպությունը արջի պահման պայմանները սարսափելի է անվանել: Այն հայտարարությամբ ասել է. «Նելսոնը մեր՝ երբևէ տեսած ամենատխուր արջերից մեկն է: Նա 30 երկար տարիներ է անցկացրել այս սարսափելի վանդակում»:

Կազմակերպությունը խոստացել է գործել՝ արջին փրկելու և խնամելու համար: Կազմակերպության գործադիր տնօրեն Ալան Նայթը հավելել է, որ Նելսոնը տառապել է՝ ողջ կյանքի ընթացքում փոքր վանդակում փակված լինելով, կոտրել է ատամները՝ ճաղերը կրճտացնելով:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր