1401 դիտում
14:04 02-08-2021
Ավստրալիայի ACT երիտշարժումը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայն ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ ԴԱտի կենտրոնական գրասենյակը:
Երիտասարդական շարժումը ճանաչել է նաև Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ քննադատելով Արցախի բնիկ ժողովրդի դեմ հարձակումները, դրանք դիտարկելով որպես Հայոց ցեղասպանության շարունակականություն։
Բանաձևի ընդունումն առաջնորդել է ավստրալահայ Սոֆի Բյորկմանը, որը նույն երիտասարդական շարժման ակտիվիստներից է։
Այս առիթով Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նկատել է․
«Հիանալի է տեսնել քաղաքականապես ակտիվ երիտասարդ ավստրալացիների, այս երկրի ապագա առաջնորդների դիրքորոշումը մարդու իրավունքների այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, ինչպես նաև Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը։
Մենք շնորհակալ ենք տիկին Բյորկմանին և նրա գործընկերներին ճշմարտության և արդարության կողմը կանգնելու համար: Մենք շարունակում ենք պահանջել դաշնային կառավարությունից` համարձակություն ունենալ` հետևելու նման քայլերին և ճանաչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և դատապարտելու դրա շարունակությունը՝ Թուրքիայի կողմից աջակցվող ադրբեջանական բռնապետական ռեժիմի կողմից Արցախում հայերին իրենց հայրենիքից վտարելու փորձը»:

Նմանատիպ նյութեր
3679 դիտում
21:53 16-08-2018
Ավստրալիայի սենատոր Էրիկ Աբեցը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2011 դիտում
15:12 16-08-2021
Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1241 դիտում
14:14 29-11-2021
Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
613 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
454 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
958 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ