6391 դիտում
18:28 02-08-2021
Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը նշանակվեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նրան նշանակելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,–նշված է հրամանագրում։
Նշենք, որ Սանոսյանն այսօր է ազատվել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։
Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի հոկտեմբերից։ Իսկ մինչ այդ մի քանի ամսով (2018 թվականի հունիսի 4-ից մինչև հոկտեմբեր) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր ՀՀ բնապահպանության փոխնախարար։
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
18:10 05-04-2023
Գնել Սանոսյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է ճանապարհաշինության և ենթակառուցվածքների զարգացման հարցեր
1804 դիտում
21:41 15-10-2024
Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»