211652_close_icon
views-count1507 դիտում article-date 09:49 03-08-2021

Ուկրաինայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակելու կապակցությամբ: Համոզված եմ, որ ձեր պրոֆեսիոնալիզմը և քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը:

Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է բոլոր ոլորտներում հայ-ուկրաինական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զարգացմանը:

Հուսով եմ, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը զգալիորեն կխթանի մեր երկրների միջև առևտուրն ու տնտեսական համագործակցությունը:

Օգտվելով առիթից ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն վարչապետ, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ հայ ժողովրդի»:

Նմանատիպ նյութեր