211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:01 06-08-2021

Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Խնդրում եմ ընդունեք շնորհավորանքներս Ձեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Տաջիկստանը գնահատում է գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ, և մենք պատրաստ ենք աստիճանաբար զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Համոզված եմ, որ Տաջիկստանի և Հայաստանի սերտ բազմակողմանի փոխազդեցությունը նոր թափ կստանա՝ բարեկամության ավանդույթների, փոխադարձ հարգանքի և երկու պետությունների շահերի հիման վրա:

Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, առողջություն և հաջողություն Ձեր աշխատանքում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Նմանատիպ նյութեր