1419 դիտում
11:34 05-08-2021
Արցախի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Գորիսում
Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Գորիս քաղաքում հանդիպել է Հայ բարեգարծական ընդհանուր միության և «Ronak Press» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ և օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն։
Արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։
Ջերմ և անմիջական մթնոլորտում նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետներն ու կարծիքները։
Նույն օրը ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու պետականաշինությանն առնչվող թեմաներ։
Երկուստեք կարևորվել է Արցախի և Սյունիքի դերն ու նշանակությունը հայոց պետականության համար և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2272 դիտում
11:54 08-10-2021
«Ընտրություններից հետո Գորիսում իրականացվող աշխատանքների ծավալը շեշտակի աճելու է». Տիգրան Ավինյանը Գորիսում է
913 դիտում
09:59 19-02-2024
Գորիսում ձյուն է տեղում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիսում և Կապանում մառախուղ է
1420 դիտում
22:58 25-09-2023
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
Այս բաժնից
895 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
868 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
988 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար