211652_close_icon
views-count22023 դիտում article-date 16:10 05-08-2021

Մեքսիկայում ապօրինի ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը հարձակվել է հանդիսատեսի վրա. կան վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեքսիկայում ապօրինի ցլամարտի ժամանակ ցուլը փախել է արենայից, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ է վնասվածքներ ստացել, գրում է Daily Mail-ը:

Կատաղած կենդանին ցատկել է արգելապատնեշի վրայով ու սկսել հարձակվել մարդկանց վրա: Դեպքը տեղի է ունեցել Պուրուանդիրո քաղաքում:

Շոկային տեսանյութերում երևում է, որ ցլից խուճապահար փախչողների մեջ կան կանայք և երեխաներ:

Նշվում է, որ ցուլը մի կնոջ ոտնատակ է տվել, մի քանիսին էլ պոզահարել է: Քաղաքի իշխանությունները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր