211652_close_icon
views-count3618 դիտում article-date 19:54 05-08-2021

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՀՀ ՊՆ

Տավուշի մարզում, մասնավորապես, Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

Նմանատիպ նյութեր