56206 դիտում
12:53 06-08-2021
Արտակարգ դեպք Երևանում․ Nissan-ը հեղուկ գազ լիցքավորելուց հետո կրակի է մատնվել․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ վարորդին առաջինն օգնության են հասել լիցքավորման կետի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի գազալցակայանի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 10 և 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը, վառվող ավտոմեքենայից մոտ 400 մետր հեռավորության վրա գործող հեղուկ գազի լիցքավորման կետի աշխատակիցները կրակմարիչներով փորձել են սեփական ուժերով մարել ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Նրանք նաև օգնություն են ցուցաբերել վարորդին, որից հետո քաղաքացիական ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հրշեջները մարել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Այս պահին տեղում ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արմեն Հայրոյանը և Տիգրան Թադևոսյանը։
Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։
Դեպքի վայրում հավավքածները նշում էին, որ վարորդը ավտոմեքենան հեղուկ գազի լիցքավորման կայանում լիցքավորել է հեղուկ գազով, ապա դուրս է եկել, որից հետո, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոմեքենայում կրակ բռնկվել ու վայրկյանական տարածվել ողջ ավտոմեքենայով։ Գազալցակայանի աշխատակիցները ամեն կերպ փորձում էին կրակը մարեին, սակայն անզոր էին։
Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+