211652_close_icon
views-count52772 դիտում article-date 12:52 08-03-2024

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից «ցիստեռնը» պոկվել և շպրտվել է․ վարորդին առաջինը օգնության է հասել Ջուջևանի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան -Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում,  դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը վարորդին առաջինը օգնություն է ցուցաբերել, այդ թվում՝ հոգեբանական, Ջուջևանի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Եղիշե Պետրոսյանը։

Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+

Նմանատիպ նյութեր