211652_close_icon
views-count1767 դիտում article-date 16:39 06-08-2021

Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի թրծաթողումը

Ավարտվեցին ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքները. այս գործընթացը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85%-ով վերադարձնել ելակետային վիճակին: Հայտնում է ՀԱԷԿ-ը։

Թրծաթողման գործընթացից առաջ կատարվել է ռեակտորի իրանի չքայքայող մեթոդներով ստուգում (տեսողական և չափիչ, մրրկահոսանային և անդրաձայնային): Աշխատանքներն իրականացրել են INETEC ընկերության (Խորվաթիա) մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ:

Ինչպես և նախատեսված էր, արդյունքները համեմատելու նպատակով ներկայումս ընթանում են կրկնակի ստուգման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր