5055 դիտում
15:15 10-08-2021
ՌԴ-ում միլիարդատեր պատգամավորը խոստովանել է, որ մարդ է սպանել
Կամչատկայի Օրենսդիր ժողովի պատգամավոր Իգոր Ռեդկինը, որը ներառվել է Forbes-ի միլիարդատերերի ցանկում, խոստովանել է, որ ակամա կրակել է մի տղամարդու վրա ու սպանել նրան, երբ փորձել է արջին դուրս քշել գյուղից: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով քաղաքական գործչի խոստովանությունը, որը տրամադրել է նրա փաստաբան Օլգա Ստրուչենկոն:
Ռեդկինի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին, երբ ինքն իմացել է, որ Օզերնովսկի գյուղում արջ է թափառում, ինչը կարող է վնասել տեղի բնակիչներին:
«Ես զենք վերցրի և որոշեցի վախեցնել նրան: Մթնշաղին կրակեցի արջի վրա: Ավելի ուշ ես իմացա, որ մոտավորապես նույն ժամին տեղի բնակիչը վիրավորվել է հրաձգության շրջանում և մահացել հիվանդանոցում», - ասել է քաղաքական գործիչը:
Ռեդկինը նաև հավելել է, որ պատրաստ է կանգնել դատարանի առջև և համապատասխան պատժի ենթարկվել: Օգոստոսի 10-ին պատգամավորը կալանավորվել է, նրա նկատմամբ խափանման միջոցը կորոշվի ավելի ուշ:

Նմանատիպ նյութեր
1706 դիտում
10:43 24-01-2014
16-ամյա քաղաքացին խոստովանել է, որ սպանել է 80-ամյա կնոջը. տեսանյութ
8446 դիտում
15:03 11-01-2017
Իրկուտսկում նախկին ոստիկանը դատարանում խոստովանել է, որ բռնաբարել ու սպանել է 80 կնոջ
Այս բաժնից
880 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
853 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
967 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար