211652_close_icon
views-count1901 դիտում article-date 12:50 11-08-2021

ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ դաշինքի գլխավոր քարտուղար կարող է կին դառնալ. El Pais

ՆԱՏՕ-ի պատմության մեջ առաջին անգամ կինը կարող է դառնալ դաշինքի գլխավոր քարտուղար` 2022 թվականի հոկտեմբերին այս պաշտոնում փոխարինելով նորվեգացի Ենս Ստոլտենբերգին: Հայտնել է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: Նշվել է, որ նոր գլխավոր քարտուղարը կընտրվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը Մադրիդում: 

Ինչպես նշում է հրատարակությունը, կազմակերպության ներսում կա լայն համաձայնություն, որ այս պաշտոնում Ստոլտենբերգին պետք է կին փոխարինի: ՆԱՏՕ-ի ապագա գլխավոր քարտուղարի որոնման շուրջ բանակցությունները կսկսվեն աշնանը, սակայն դաշինքի անդամ տարբեր երկրներում արդեն հնչում են ենթադրյալ հավակնորդների անունները:

«Ընդհանուր համոզմունք կա, որ եկել է ժամանակը, որ ՆԱՏՕ-ն կին ղեկավարի»,- դիվանագիտական աղբյուրների խոսքերն է մեջբերում El Pais-ը: Ըստ հրապարակման, դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուների թվում են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը, ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը: Հավանական թեկնածուներ են նաև Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը և Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:

Նմանատիպ նյութեր