211652_close_icon
views-count814 դիտում article-date 15:54 11-05-2023

ՆԱՏՕ-ն, հաշվի առնելով ռուսական սպառնալիքը, վերանայում է ռազմավարությունը. այն քննարկվի հուլիսին Վիլնյուսում․ El Pais

ՆԱՏՕ-ի ռազմավարությունը վերանայվում է «ռուսական սպառնալիքի» ֆոնին: Գրում է իսպանական El Pais պարբերականը:

El Pais-ի տեղեկացմամբ՝ դաշինքն ավարտում է ընդհանուր ռազմավարության բարեփոխումը «ահաբեկչությանը և Ռուսաստանի Դաշնության կողմից սպառնալիքներին դիմակայելու համար»։

«Հյուսիսատլանտյան դաշինքն արագացված մշակում է նոր ռազմավարություն, որն արձագանքում է նոր աշխարհաքաղաքական իրողություններին՝ Ուկրաինայում Պուտինի պատերազմից հետո»,- նշում է հրատարակությունը:

3 տասնամյակների ընթացքում առաջին ամբողջական և միասնական ռազմավարության մշակմանը մասնակցող աղբյուրների համաձայն՝ սա Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենամեծ վերանայումն է:

Նշվում է, որ մոտ 4 հազար էջում նախատեսված է ռազմական մի քանի մեթոդների բարեփոխում։ Բացի այդ, նախաձեռնությունը պարունակում է Մոսկվայի կողմից եկող հնարավոր սպառնալիքների վերլուծություն և թարմացում, ինչպես նաև համարժեք պատասխաններ այդ սցենարներին: Ակնկալվում է, որ այս նոր պլանը հավանության կարժանանա ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա 2023 թ. հուլիսին Վիլնյուսում։

Ինչպես գրում է հրատարակությունը, ռազմավարությունը կոչվում է «Տարածաշրջանային պլաններ»։ Դրանում նաև խոսվում է այն մասին, թե դաշինքն ինչպես կարող է գործել իր հայտարարած 2 հիմնական սպառնալիքների՝ ահաբեկչական կազմակերպությունների և Ռուսաստանի Դաշնության դեմ։

Նմանատիպ նյութեր