Խոակին Կապառոսը հանդիպել է ազգային հավաքականի մարզչական շտաբի և «Նորավանքի» մարզիչների հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ազգային հավաքականի մարզչական շտաբի և «Նորավանք» ՍԱ-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի ու մարզիչ Հայկ Գևորգյանի միջև։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում հնչեցին երկկողմ շնորհավորանքներ, քննարկվեցին հայկական ֆուտբոլի զարգացման հետ կապված բազում հարցեր։
Հանդիպումն անցավ ջերմ և աշխատանքային մթնոլորտում։
Կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց և շեշտեցին, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։