1554 դիտում
23:08 13-08-2021
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի հետ
Այսօր՝ օգոստոսի 13-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Տիգրան Խաչատրյանը ողջունել է Մշտական ներկայացուցչին և նշել, որ Ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել: ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանում մակրոտնտեսական կայունությանն ուղղված կառավարության քաղաքականության իրագործմանը:
Տիգրան Խաչատրյանը նաև ասել է, որ ուրախ կլինի կառույցի հետ տարվող աշխատանքները խորացնելու ուղղությամբ։
ԱՄՀ-ի ներկայացուցիչ Մ․ Ռաիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել Տ․ Խաչատրյանին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանավելու կապակցությամբ։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՀ-ի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի։ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առավել սերտ շփումները այսուհետ ևս շարունակական կլինեն։

Նմանատիպ նյութեր
802 դիտում
18:45 18-09-2024
Ֆինանսների նախարարը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ
6161 դիտում
20:40 30-03-2017
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը