211652_close_icon
views-count2052 դիտում article-date 12:56 16-08-2021

Առաջիկա օրերին հանրապետության մի շարք մարզերում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության մի շարք մարզերում սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ։

Առաջիկա 5 օրերին, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- նշում են ՇՄՆ hիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նմանատիպ նյութեր