1328 դիտում
13:43 16-08-2021
Արցախի պետական նախարարը հանդիպել է Մարտունու շրջանի մի շարք համայնքների բնակիչների հետ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 14-ին աշխատանքային այցով գտնվել է Մարտունու շրջանի Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ և Հաղորտի համայնքներում: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի, գլխավոր դատախազի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի հետ պետական նախարարը հանդիպումներ է ունեցել բնակչության հետ՝ առաջին ձեռքից տեղեկանալով տեղերում առկա ներուժի ու խնդիրների մասին: Տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է բնակիչների բարձրացրած հիմնահարցերին, մանրամասնել մի շարք ոլորտներում պետական քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները: Արտակ Բեգլարյանն իր խոսքում կարևորել է համայնքային կյանքի ու նախաձեռնողականության նշանակությունը բարձրացված հիմնախնդիրների լուծման գործում:
Նա ընդգծել է, որ համատեղ ջանքերով հնարավոր է լինելու կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ արձանագրել կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ այս անգամ հանդիպումները տեղի են ունենում մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի այդ մարմինների հետ համագործակցության միջոցով բարձրացնել որոշ հիմնախնդիրների լուծման արդյունավետության մակարդակը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
886 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ
Այս բաժնից
865 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
841 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
955 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար