3408 դիտում
15:49 17-08-2021
Վրաստանում այսօրվանից կրկին պարտադիր է դառնում դիմակ կրելը
Վրաստանում այսօրվանից կրկին պարտադիր է դառնում դիմակ կրելը թե՛ փակ, թե՛ բաց տարածքներում։
«Համավարակի դեմ պայքարում դիմակներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը, և հուսով ենք, որ այս միջոցը կօգնի հաջողությամբ հաղթահարել վարակի չորրորդ ալիքը»,- հայտարարել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։
Այսօր Վրաստանում գրանցվել է հիվանդացության ամենաբարձր թիվը՝ անցած մեկ շաբաթվա մեջ. մեկ օրում վարակվել է 6 հազար 208 մարդ, մահացել` 47֊ը: Մասնագետների խոսքով, վարակի սրընթաց տարածման պատճառը նոր` «դելտա» շտամն է, որ նախորդներից առնվազն երկու անգամ ավելի արագ է փոխանցվում: Այս ֆոնին Վրաստանում լիովին պատվաստվել է չափահաս բնակչության 6,4 տոկոսը, 15 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ:
Երկրում հավատարմագրված մի շարք դեսպաններ համատեղ կոչով հորդորել են Վրաստանի քաղաքացիներին պատվաստվել՝ կյանքեր փրկելու համար։

Նմանատիպ նյութեր
7292 դիտում
09:30 04-06-2020
Այսօրվանից բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. ՀՀ պարետի որոշում
40992 դիտում
16:55 14-05-2020
Դիմակ կրելը մայիսի 25-ից պարտադիր կդառնա նաև հանրային բաց վայրերում
4238 դիտում
14:18 15-05-2020
Հասարակական տրանսպորտում դիմակ, ձեռնոց կրելը պարտադիր է. տրանսպորտից օգտվելու նոր կանոնները
Այս բաժնից
844 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
925 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար