211652_close_icon
views-count33697 դիտում article-date 23:32 17-08-2021

Զորականում բացվեց հերոս Սլավիկ Ազարյանի անվան դասասենյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տավուշի մարզի Զորականի միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, դպրոցի ամենալուսավոր և օրինակելի շրջանավարտներից մեկի՝ Սլավիկ Ազարյանի անվան դասասենյակը և Արցախյան պատերազմում հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոս հայորդիների հիշատակի հուշաքարը:

Ս. Ազարյանը 2019 թվականին զորակոչվել է հայկական բանակ, ծառայել է Էջմիածնի սակրավորների ուսումնական զորամասում, այնուհետ ծառայությունը շարունակել Մեղրիի զորամասում:

Պատերազմի օրերին իր զինակից ընկերների հետ բազում հերոսական մարտական գործողություններ է կատարել Հադրութում, Ջաբրայիլում:

Հերոսի մահով նահատակվել է հոկտեմբերի 9-ին, Ջաբրայիլում:
ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ս. Ազարյանի անվան դասասենյակը բացվեց մեկ այլ դասասենյակի հարևանությամբ, որը կրում է 2016-ի ապրիլյան պատերազմում զոհված մեկ այլ զորականցի հերոսի՝ Գարիկ Մովսեսյանի անունը:

Ս. Ազարյանը այսօր կդառնար 21 տարեկան, և նրա մեծադիր նկարը վերջնական հանգրվանը գտավ իր փառավոր նախնիներ՝ չարդախլվեցի մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, գեներալների, զինվորականների նկարաշարքում:

Հավերժ փառք, հաղթանակների դարբին հայ զինվոր:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+

Նմանատիպ նյութեր