211652_close_icon
views-count2841 դիտում article-date 12:50 18-08-2021

Հռոմի պապը կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվանել է «սիրո դրսևորում» սեփական անձի և շրջապատի նկատմամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի իր տեսաուղերձում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը «սիրո դրսևորում» է սեփական անձի և շրջապատի հանդեպ: Այս մասին Vaticannews-ը:

«Պատվաստվել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութերով, որոնք հաստատվել են իրավասու մարմինների կողմից, սիրո դրսևորում է: Եվ նպաստել նրան, որ մարդկանց մեծամասնությունը պատվաստվի, նույնպես սիրո դրսևորում է, սիրո ինքներդ ձեր, հարազատների և ընկերների, բոլոր ժողովուրդների նկատմամբ»,- ասել է սրբազան քահանայապետը:

Պապի խոսքով՝ սերը կարող է լինել համաշխարհային, հասարակական և անգամ քաղաքական, այն միշտ «լի է անձնական գթասրտության փոքրիկ քայլերով, որոնք ունակ են վերափոխելու և բարելավելու հասարակությունը»:

Ֆրանցիսկոս պապը «Քովիդ-19»-ի դեպ պատվաստվել է դեռևս հունվարին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր