211652_close_icon
views-count2206 դիտում article-date 20:16 18-08-2021

Ջրականում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 6 աճյուն է հայտնաբերվել

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Հայտնաբերվել է ևս 6 աճյուն։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից:

Փրկարարները հայ զինծառայողների աճյունները տարհանել և տեղափոխել են Ստեփանակերտի դատաբժշկական բյուրո ՊՈԱԿ։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1642 աճյուն։

Նմանատիպ նյութեր