211652_close_icon
views-count1531 դիտում article-date 14:45 20-08-2021

Գյումրիում մինչև տարեվերջ կհիմնանորոգվի ավելի քան 30 փողոց

Գյումրիում  լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջոցներով հիմնանորոգվում է 23, սուբվենցիոն ծագրով 9 փողոց  և 1 հրապարակ: Դրանցից 7-ում աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Մյուս փողոցների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 1-2 օրից և կավարտվեն մինչև այս տարվա վերջ: Արդյունքում կունենանք մոտ 19 կմ հիմնանորոգված ճանապարհ: Այս պահին աշխատանքներնը նորմալ ընթանում են»,- «Արմենպրես»-ին ասաց  Գյումրու  քաղաքապետարանի  բնակկոմունալ ու շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը՝ վստահեցնելով, որ ոչ բոլոր փողոցներն են կենտրոնական, հիմնանորոգվում են նաև որոշ երկրորդական փողոցներ:

Պատասխանատուն նշեց, որ այն փողոցներում, որոնք ունեն հնարավորություն, կառուցվում է նաև ջրահեռացման համակարգեր:

Խոսելով ժամկետներից՝ Կնյազ Մանասյանը հույս հայտնեց, որ ընկերությունները ժամկետների մեջ կտեղավորվեն՝ չբացառելով, որ լավ փողոցաշինարարների կարիք քաղաքն ունի: «Բոլոր փողոցները հիմնանորոգվում են, ընթացիկ նորոգման աշխատանքները 2 ամիս առաջ են ավարտվել; Սուբվենցիոն ծրագրով 8 փողոց և 1 հրապարակ են ընթացիկ նորոգման ենթարկվել»,- նշեց Կնյազ Մանասյանը:

Փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ այդ փողոցներում տեղադրվում են նոր լուսակետեր: 

Նմանատիպ նյութեր