211652_close_icon
views-count4553 դիտում article-date 14:32 20-08-2021

Այսօր Արթուրը պետք է դառնար 22 տարեկան, բայց ընտրեց հավերժի ճամփան․Երկնային ծնունդդ շնորհավոր, Արթուր ջան

Կիրակոսյան Արթուրը Սևան քաղաքից էր:

2019-ի հունվարին էր զորակոչվել բանակ: Հադրութում էր ծառայում: Հոկտեմբերի 10-ին, հենց Հադրութ քաղաքի պաշտպանության մարտերում էլ զոհվեց Արթուրը։

Այդ օրը դիրքերում եղել են 7 հոգով, որից մեկը՝ քահանա Խաչիկը, ծանր վիրավորվել էր, իսկ զորամասի բուժակ Ազատ Զաքարյանը և բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը զոհվել էին Արթուրի հետ միասին…

Այսօր Արթուրի ծննդյան օրն է: Նա պետք է դառնար 22 տարեկան, բայց ընտրեց հավերժի ճամփան: Երկնային ծնունդդ շնորհավոր, Արթուր ջան:

Արամ Գևորգյանի էջից
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր