18565 դիտում
09:47 21-08-2021
Աֆղանստանցիների մի մեծ խումբ ապաստան է գտել Վան քաղաքում․ «Ամերիկայի ձայն»
Ներկա պահին Թուրքիայում գտնվող աֆղանստանցի փախստականներն ասում են, թե իրենց հայրենիքից փախուստի են դիմել թալիբներից իրենց կյանքը փրկելու համար: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Աֆղանստանցիների մի մեծ խումբ է ժամանակավորապես ապաստան գտել Վան քաղաքում: Ինչպես կանայք են ասում, իրենք այժմ չպիտի կարողանային այսպես հանգիստ նստել, այլ պիտի ամբողջովին ծածկված լինեին: Նրանց խոսքերով, թալիբները մեծաթիվ աղջիկների էլ ուղարկում են Պակիստան, ինչն իրենք հանդուրժել չպիտի կարողանային:
Մինչեւ այստեղ հասնելը, նրանք ստիպված են եղել քայլել երկար օրեր, Աֆղանստանից անցնելով դեպի Իրան, հետո` Թուրքիա:
Այն, ինչ կատարվում է այսօր Աֆղանստանում, այստեղից դուրս եկած մարդկանց ստիպում է հավատալ, որ իրենք այլեւս երբեք չեն վերադառնա հայրենիք:
Փախստականների մեծ ներհոսքը կրճատելու նպատակով Թուրքիան այժմ կառուցում է Իրանի հետ մոտ 300 կիլոմետրանոց բետոնե պատ: Պատի կեսից ավելին արդեն կառուցված է: Այնպես որ, փակվում է նաեւ այս ուղին:
Իսկ միթե՞ Թուրքիա հասնելով աֆղանստանցի փախստականները լուծում են իրենց բոլոր խնդիրները:
Առաջին խնդիրն այն է, ասում են նրանք, որ իրենց կարող են ստիպողաբար վտարել երկրից, քանի որ չունեն այստեղ օրինական կերպով աշխատելու իրավունք: «Այդ պատճառով մենք ստիպված ենք անել ամեն մի աշխատանք»,- ասում են գաղթական ու անտեսված այս մարդիկ:
Ըստ Թուրքիայի իշխանությունների, այստեղ գրանցված է աֆղանստանցի 120 հազար փախստական: Այստեղ է գտնվում աֆղանստանցի մոտ 300 հազար անօրինական միգրանտ:
Արդյո՞ք Աֆղանստանը մի օր կտեսնի երջանիկ կյանք, ինչին տասնամյակներով է երազում ու սպասում այս ժողովուրդը, թե պիտի շարունակի տառապել Արեւմուտքի ու ծայրահեղական իսլամի միջեւ:

Նմանատիպ նյութեր
4123 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
3250 դիտում
18:07 19-07-2015
Ռոբին վան Պերսի. Լուի վան Գալն իմ հետ տգեղ վարվեց
Այս բաժնից
844 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
925 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար