211652_close_icon
views-count1483 դիտում article-date 17:28 22-08-2021

ԱՄՆ-ն և Լիտվան պայմանավորվել են հակազդել Չինաստանի ճնշմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Լիտվայի ԱԳՆ Գաբրիելիուս Լանդսբերգիսը պայմանավորվել են երկկողմանի համակարգված գործողությունների մասին, որպեսզի հակազդեն Չինաստանի կողմից ճնշմանը Թայվանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին Լիտվայի որոշման կապակցությամբ:

Չինաստանը հայտարարել է, որ հետ կկանչի Վիլնյուսում Չինաստանի բանագնացին, քանի որ Լիտվան թույլ է տվել Թայվանին ձաստացի  դեսպանատուն բացել երկրում:

Բլինքենն ու Լանդսբերգիսը համաձայնվել են, որ Չինաստանի միակողմանի ագրեսիվ գործողություններն ու Լիտվայի նկատմամբ քաղաքական ճնշումը բացարձակ անընդունելի են, ասվում է Լիտվայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Դրանում երկկողմանի համաձայնեցված գործողությունների մանրամասները չեն ներկայացվում:

Առանձին հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի ամուր համերաշխությունը ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում դաշնակից Լիտվայի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր