211652_close_icon
views-count34804 դիտում article-date 13:11 23-08-2021

Պարեկային 205 ծառայող մինչ պարեկ դառնալը գործազուրկ է եղել. պարեկային ծառայողներից 315-ն ունեն միջնակարգ կրթություն, 350-ը՝ բակալավրի աստիճան, 47-ը՝ մագիստրոսի․ Tert.am

Պարեկային ծառայողներից 205-ը մինչև Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելն աշխատանք չի ունեցել։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից:

Tert.am-ը տեղեկացել է նաև, թե պարեկային ծառայողներն ինչ կրթություն են ունեն: Այսպիսով՝ պարեկային ծառայողներից 315-ն ունեն միջնակարգ կրթություն, 350 ծառայող՝ բակալավրի աստիճան, 47-ը՝ մագիստրոսի աստիճան։

Հարցին էլ՝ Պարեկային ծառայության ձևավորումից հետո քանի՞ անձ է ազատվել ոստիկանական ծառայությունից, հուլիսին Ոստիկանությունից պատասխանել են, որ Պարեկային ծառայությունում համապատասխան պաշտոնների չնշանակված ծառայողներին առաջարկվելու են այլ պաշտոններ, իսկ ոստիկանությունում ծառայությունից ազատվածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելն իրատեսական չէ, քանի որ ոստիկանությունում կադրային շարժը, հոսունությունը կրում է շարունակական բնույթ և բացի այդ, ներկայիս փուլում դեռևս քննարկվում է պարեկային ծառայությունում չնշանակված լուծարված ստորաբաժանման ծառայողների հետագա ծառայության հարցը։

Հիշեցնենք՝ պարեկների ուսուցումը տևել է 5 ամիս, դիմորդները 18-35 տարեկան ՀՀ  քաղաքացիներ են եղել, որոնք ունեցել են առնվազն միջնակարգ կրթություն:

Մանրամասն՝ սկզբնաղբույր կայքում։

Նմանատիպ նյութեր