211652_close_icon
views-count2144 դիտում article-date 12:53 25-04-2019

Նախատեսել են բակալավրի 2600, մագիստրոսի 1300, ասպիրանտի 140 անվճար տեղեր

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի թիվը: «Նախագծերի նպատակն է աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքների համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին` բակալավրի առումով, որտեղ նախատեսել ենք 2600 տեղ, 1300 տեղ մագիստրոսական տեղերի համար և 140` ասպիրանտական: Ըստ մասնագիտությունների` անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են եղել` պետության տնտեսության զարգացման համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական, գյուղատնտեսական և այլ ոլորտները բարձրագույն կրթության կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր