3757 դիտում
16:47 24-02-2022
Դադարեցվել են «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով դադարեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հրամանի համար հիմք են հանդիսացել լիցենզավորման կարգերով սահմանված լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների, մասնավորապես՝ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի, հաշվետվության ներկայացման, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների, ինչպես նաև սովորողների՝ նախատեսվող սահմանային տեղերի թվի խախտումները:
Ըստ այդմ` ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2014 թվականի օգոստոսի 27-ի N 308-Ա/Ք հրամանի հիմքով տրված բակալավրի և մագիստրոսի լիցենզիաները:
Համաձայն ԿԳՄՍ նախարարի վերոնշյալ հրամանի` նախարարության լիցենզավորման գործակալությունը, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը ստացել են հանձնարարական «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողների հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում կազմակերպելու, սովորողների շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացվում է նաև, որ Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 23-ի N 1875-Ա հրամանի, իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովի՝ փետրվարի 18-ի նիստում, և կայացվել է լիցենզիայի դադարեցման որոշումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մյուս հրամանով՝ կասեցվել է «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թվականի մարտի 17-ի N 148-Ա/Ք հրամանով տրված միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը մինչև խախտման պատճառների վերացումը: Կասեցման որոշումը կայացվել է լիցենզավորման կարգերով սահմանված պարտադիր պայմանների և պահանջների խախտումների հիմքերով:

Նմանատիպ նյութեր
1678 դիտում
15:45 16-03-2022
Ի գիտություն Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողների
2141 դիտում
12:53 25-04-2019
Նախատեսել են բակալավրի 2600, մագիստրոսի 1300, ասպիրանտի 140 անվճար տեղեր
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան