211652_close_icon
views-count1730 դիտում article-date 23:16 24-08-2021

Արցախում իրականացվում են անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրեր

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

«Բարելավվում է անպտղության պատճառագիտության  հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները»,-նշված է ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին  ներկայացվող պահանջները: 

Ըստ այդմ՝ վերարտադրողականության  օժանդակ տեխնոլոգիաներից  օգտվելու իրավունք ունեն 2 տարի  և ավելի  անպտղություն ունեցող (բացարձակ  ցուցումների դեպքում առանց  2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող  զույգերը՝

1. ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2. ամուսիններից մեկը՝ կինը պատկանում  է  20-42  (ներառյալ) տարիքային խմբին.

ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները. հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը: Վերոնշյալ ծրագրից  օգտվելու  համար շահառուն  պետք է դիմի ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

 Վերջին 6 ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել  35  զույգ, որից 21-ին արդեն  կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն : Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման:

Նմանատիպ նյութեր