211652_close_icon
views-count13644 դիտում article-date 20:33 24-08-2021

Արմեն Չարչյանին կալանավորեցին, որ ընդդիմությունը բոյկոտի նիստը, և Փաշինյանն իր ծրագիրը հանգիստ ներկայացնի. քաղտեխնոլոգ. NEWS.am

Ազգային ժողովում տիրող լարված մթնոլորտը, հաճախ տեղի ունեցող վիճաբանությունները նոյեմբերի 9-ից հետո ստեղծված և դեռևս չհանգուցալուծված ճգնաժամի արդյունքն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Երբ չկա կոնսենսուս հասարակության և հասարակության ընտրած ուժերի միջև, այսպիսի իրավիճակը բնական է։ Մի օր մեկը կարող է սադրել, վաղը՝ մյուսը, բայց դա չէ էականը։ Դա կա և լինելու է երկար։ Այս քաղաքական ուժերով ճգնաժամը չի լուծվելու։ Այս ամենի լուծումը քաղաքական դաշտի փոփոխությունն է։ Խորհրդարանական երկրներում ճգնաժամի հաղթահարման տարբերակները ընտրությունները կամ կառավարության փոփոխությունն է։ Ես վաղուց եմ ասել, որ այս խորհրդարանը հինգ տարի կյանք չի ունենա»,- ասաց նա։

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ իշխանությունը և ընդդիմությունը կառուցողական դաշտ չեն տեղափոխվի։

«Իշխանությունը շատ կուզենա, որ ընդդիմությունը գա կառուցողական դաշտ, բայց չի ստացվի։ Իշխանության միակ նպատակը այն է, որ ամեն ինչ տեղափոխվի ընդամենը պառլամենտական դաշտ, որ ընդդիմությունը դառնա համակարգային, ինչպիսիին էր մինչև հունիսի 20-ը։ Այս ընդդիմության դիրքորոշումն էլ արմատական է, և նրանք իրենց պահում են այնպես, ինչպես արմատական ընդդիմությունը։ Հենց այսպես է լինում այլ խորհրդրանական երկրներում»,- ընդգծեց Կարեն Քոչարյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր