211652_close_icon

Քաղտեխնոլոգ. Երկրորդ նախագահի քաղաքականություն վերադարձը չի բացառվում. NEWS.am

views-count1515 դիտում article-date 17:48 16-01-2014
Չի բացառվում, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, բայց ժամանակը ցույց կտա, թե արդյոք նրա եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ հակամարտությունը այդ վերադարձի սկիզբը կլինի: Այս մասին [url=http://news.am/arm/news/189399.html]NEWS.am[/url]-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ղեկավարել է երկիրը, հետեւաբար ունի որոշակի քաղաքական կշիռ, դրանից բխող հետեւանքներով՝ ֆինանսական եւ մադկային ռեսուրսներ: «Սակայն, թեեւ նա ունի վերադարձի նման լուրջ ռեսուրսներ, միաժամանակ ունի նաեւ շատ լուրջ ընդդիմախոսներ, այդ թվում ՀԱԿ-ը»,-ասել է քաղտեխնոլոգը: Նրա խոսքով՝ շատ վերլուծաբաններ նշում են, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն են: «Բայց նույն ՀԱԿ-ը, որն ընդհանրապես չի ուզում լսել Քոչարյանի անունը, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ մտադիր է հանրահավաք անցկացնել հունվարի 18-ին: Այսինքն որեւէ բանի մասին այդպես միանշանակ չի կարելի խոսել»,-կարիք հայտնել է Կարեն Քոչարյանը: Մանրամասները` [url=http://news.am/arm/news/189399.html]NEWS.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր