211652_close_icon
views-count10299 դիտում article-date 23:30 24-08-2021

Նոյեմբերի 9-ն գաղտագողի կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրողը, եթե կապիտուլյանտ չէ, ապա ի՞նչ է. Արթուր Վանեցյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա խայտառակ պահվածք էր, որը արտացոլում է այն վիճակը, որը տիրում է մեր երկրում: Խոսքի, մտքի ազատության նկատմամբ բռնություն. այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճից խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելուն:

«Դուք ականատես եղաք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը հրահրեց այս բռնությունները, որովհետև երբ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց  հնչեցրեց, որ անթույլատրելի է նման վարքագիծն Աննա Մկրտչյանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ շատ մեղմ են արտահայտվել, պետք էր ավելի կոպիտ արձագանք և մեկ հրահանգով հարձակում սկսվեց մեր պատգամավորի նկատմամբ, ով որևէ սխալ բան չէր ասել»:

Վանեցյանի կարծիքով՝ նոյեմբերի 9-ն գաղտագողի կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթ ստորագրողը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյանտ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր