3155 դիտում
13:03 25-08-2021
ԱԺ նիստերի դահլիճից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը. News.am
Ազգային ժողովը տեղի ունեցած միջադեպից եւ դրան հաջորդած երկար ընդմիջումից հետո շարունակում է աշխատանքները։ Նիստերի դահլիճից հավաքել են շշերը, բաժակները, ալկոգելերը, հայտնում է News.am-ը։
Նշենք, որ այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառով։
Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել էր, թե Սարգսյանն է հայրենիքի դավաճանը եւ իր սեղանին դրված շիշը նետել նրա ուղղությամբ։ Դրանից հետո իշխող ուժի պատգամավորները որպես պատասխան եւս շշեր էին նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։
Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, սկսվել էր հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս էին մտել եւ նիստն ընդհատվել էր։

Նմանատիպ նյութեր
2925 դիտում
20:40 20-07-2017
Արա Զոհրաբյանը խնդրում է պարզաբանել «նիստերի դահլիճից հեռացնել» սանկցիայի կիրառման կարգը
5473 դիտում
18:49 24-05-2018
Կարո Եղնուկյանը դատարանի նիստերի դահլիճից ազատ արձակվեց. Tert.am
7049 դիտում
16:06 16-07-2018
Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից
Այս բաժնից
595 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
826 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
751 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել