1786 դիտում
19:00 25-08-2021
Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խստորեն դատապարտեց ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը` շեշտելով, որ բռնությունն անընդունելի է եւ որեւէ արդարացում չունի:
ԱԺ նախագահի խոսքով` նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, եւ ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է:
Միեւնույն ժամանակ նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ միջազգային պրակտիկայում սովորաբար նման դեպքերում կադրը փոխում են` հարգելով անձանց արժանապատվությունն ու բարի համբավը: Եզրափակելով խոսքը` Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամենակարեւորը դեպքերի կրկնությունից խուսափելն է: Ազգային ժողովի նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց առանցքում հիմնականում օգոստոսի 24-ին եւ 25-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններն էին:

Նմանատիպ նյութեր
898 դիտում
07:51 12-07-2024
ԱԺ օթյակից լրագրողներին դուրս հանելու միջադեպով վարույթ է նախաձեռնվել․ «Ժողովուրդ»
4486 դիտում
11:26 18-02-2017
Իրանի միջուկային գործարքը վերանայման ենթակա չէ. Իրանի ԱԳՆ
5191 դիտում
21:43 21-11-2017
Իրանի միջուկային գործարքը վերանայման ենթակա չէ. ԵՄ
Այս բաժնից
664 դիտում
13:40 06-01-2025
Հատկապես շնորհավորում եմ ԼՂ-ի ժողովրդի Սուրբ Ծնունդը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
679 դիտում
13:27 06-01-2025
Մենք՝ որպես ազգ, կհաջողենք, եթե միշտ հավատարիմ մնանք Քրիստոսին. Գարեգին Բ
802 դիտում
13:21 06-01-2025
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ