1405 դիտում
13:34 28-08-2021
Անահիտ Ավանեսյանն ընդունել է վիրաբույժ Արամ Ղազարյանին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հյուրընկալել է Լիոնի համալսարանի պրոֆեսոր, վիրաբույժ Արամ Ղազարյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:
Ողջունելով մեծանուն բժշկին՝ նախարարը նշել է, որ այսօր առավել, քան գնահատելի ու կարևոր է մեր հայրենակցի Հայաստանում ծավալվող հայրենանվեր գործունեությունը. վիրահատություններ, որ էականորեն կարող են փոխել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած մեր զինվորների կյանքի որակը։
44-օրյա պատերազմի և հաջորդող ամիսների ընթացքում Արամ Ղազարյանի արդեն 7-րդ այցն է Հայաստան։ Եվ ամեն անգամ բժիշկն այցելում է իր ֆրանսիացի գործընկերների՝ վիրաբույժների, ռեաբիլիտոլոգների, անեսթեզիոլոգների, ինֆեկցիոնիստների հետ, իրականացնում բացառիկ վիրահատություններ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ մանր նյարդերի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերման հնարավորությունը, ինչպես նաև հայ բժիշկների շարունակական կրթության և կատարելագործման ծրագրերը՝ Լիոնի համալսարանի աջակցությամբ։
Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերին այս կապակցությամբ կնքել փոխգործակցության հուշագիր։
Նշենք, որ Արամ Ղազարյանն աշխարհում առաջին և դեռ միակ վիրաբույժն է, ով իրականացրել է զույգ վերին վերջույթների փոխպատվաստում ուսային հոդերի մակարդակից։ Նա 1988 թվականի երկրաշարժից ի վեր պարբերաբար այցելում է Հայաստան և վիրահատություններ իրականացնում։

Նմանատիպ նյութեր
937 դիտում
21:07 04-10-2023
Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին
1247 դիտում
17:14 11-05-2021
Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան
Այս բաժնից
919 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
997 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1330 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ