211652_close_icon
views-count1307 դիտում article-date 17:14 11-05-2021

Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան` ծանոթանալու COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումների գործընթացին, տեղում կազմակերպվող աշխատանքներին:

Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարը զրուցել է բուժաշխատողների հետ: Անահիտ Ավանեսյանին տեղեկացրել են, որ շարժական կայանի աշխատանքները սկսելուց 1 ժամ հետո` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն իսկ 12 քաղաքացի է պատվաստվել, մի քանիսն էլ սպասում են իրենց հերթին:

Հարկ է նշել, որ շարժական պատվաստումային կետը ծանրաբեռնված էր այցելուներով, որոնք հետաքրքրվում էին, թե ի՞նչ պատվաստանյութով և ի՞նչ կարգով է հնարավոր պատվաստվել:

Անահիտ Ավանեսյանը լսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի և պատվաստման գործընթացի վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններն ու  պարզաբանել  նրանց անհանգստացնող հարցերը:

Նմանատիպ նյութեր