5340 դիտում
17:06 28-08-2021
Ղազախստանում օգոստոսի 29-ը հայտարարվել է համաժողովրդական սգի օր
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում օգոստոսի 29-ը հայտարարել է համաժողովրդական սգի օր՝ կապված Ժամբիլի շրջանի զորամասի պահեստում պայթյունների հետևանքով տասնյակից ավել զոհերի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին երկրի ղեկավարը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Զոհված զինծառայողները և փրկարարները ցուցաբերել են իրական հերոսություն ու անձնազոհություն: Նրանք մշտապես կմնան ժողովրդի հիշողության մեջ»,- նշել է նախագահը:
Զորամասի պահեստում օգոստոսի 26-ին ավելի քան 10 պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է ողջ տարածքը՝ շուրջ 700 քառակուսի մետր: Տուժել է ավելի քան 90 մարդ, 28-ը հիվանդանոցում են, ընդ որում, նրանցից 6-ը՝ ծանր վիճակում:
Այս պահին պայթյունի հստակ պատճառները հայտնի չեն, քննարկվում են հատուկ այրելու կամ դիվերսիա իրականացնելու վարկածները: Հարուցվել է քրեական գործ:
Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեքբաևը հայտարարել է, որ կատարվածի պատճառով պատրաստ է հրաժարական տալ:

Նմանատիպ նյութեր
2848 դիտում
19:34 19-06-2016
Հռոմեական կայսրությունում սևը համարվում էր սգի գույնը
6481 դիտում
21:30 20-07-2016
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի
Այս բաժնից
832 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
811 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար