Զոհված զինծառայողի հետ կապ չունեցող անձը, ով ներկայացել է որպես նրա կին, բնակարան է ստացել. Galatv.am
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արա Մկրտչյանի հարազատները պնդում են, որ խաբեություն է տեղի ունեցել. շահարկելով իրենց ընտանիքի անդամի անունը՝ զոհված զինծառայողի հետ կապ չունեցող անձը, ով ներկայացել է որպես Արա Մկրտչյանի կին, ստացել է բնակարան:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ նրանք այդ մասին հայտարարել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Ամսի 24-ի երեկոյան տեսել եմ այդ տեսանյութը. պատահական տեսնում եմ, որ Արա Մկրտչյան անվան տակ բարեգործություն է կատարվել, և Արա Մկրտչյանի ընտանիքին տուն է հատկացվել:
Սկզբում մտածեցի, որ Արա Մկրտչյան անուն-ազգանունով էլի հերոս կարող է լինել, բայց հետո ասացի՝ իմ տղեն Պանթեոնում է հուղարկավորված, և էնտեղ մենակ մի հոգի կա Արա Մկրտչյան անունով ու իմ տղեն է: Անուն-ազգանունը շփոթեցրեց, բայց դեռ որդուս նկարը չէի տեսել, հետո տեսնում եմ Արա Մկրտչյանի անվան տակ էդ խաբեությունը: Տեսա, որ պահարանի վրա դրված էր որդուս նկարը: Մենք հիմա որդուս մահն ենք սգում, խելքներս գլուխներս չի գալիս: Արդեն որդուս մեկ տարին կլրանա շուտով՝ հոկտեմբերի 11-ին, բայց մեզ համար ամեն ինչ կարծես երեկ լիներ, մենք չենք հասկանում՝ մեզ հետ ինչ է եղել:
Ռեմ Պաշկովան ներկայացել է որպես որդուս կին, և էդ տեսանյութի երեխեքն էլ իբր որդուս երեխեքն են, ու Ալիս Ժոզեֆ Դորյանի հիմնադրամի տնօրեն Մինաս Արաբյանը բարեգործություն է կատարել:
Բնակարան են հատկացնում որպես անօթևան բազմազավակ ընտանիքի, և շահարկվում է արցախյան 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողի ընտանիքը: Իրենք երջանիկ են, որ բնակարան են ստացել, ու մենք ողբում ենք, թե էս ինչ է կատարվում:
Ես իրիկունը քաղաքապետարանի էջի տակ մեկնաբանություն էի գրել, անգամ հեռախոսահամարս էի գրել: Առավոտյան քաղաքապետարանի լրագրողը զանգում է ինձ և ասում, որ մեկ ժամվա մեջ կարո՞ղ եք գալ քաղաքապետարան, քանի դեռ բարեգործը չի գնացել:
Հոդվածն ամբողջությամբ՝ Galatv.am-ում