2916 դիտում
13:40 29-08-2021
ԱՄՆ-ում առաջին անգամ COVID-19 են հայտնաբերել եղջերուների մոտ
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ գրանցվել է աշխարհում եղջերուների COVID-19-ով վարակի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, գրում է Slaq.am-ը:
Կորոնավիրուսը հայտնաբերվել է Օհայո նահանգում՝ վայրի սպիտակապոչ եղջերուների մոտ:
Նշվում է, որ COVID-19-ի դեպքերն աշխարհում գրանցվել են միայն փոքր թվով կենդանատեսակների շրջանում: Նախարարությունը շեշտել է, որ առկա տեղեկատվության հիման վրա՝ եղջերուներից մարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը ցածր է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա օվկիանարիումի ջրասամույրները վարակվել էին COVID-19-ով: Կասկած կար, որ կենդանիները կարող էին վարակված լինել անախտանիշ կորոնավիրուսային վարակ տարած աշխատակցից:
Նմանատիպ նյութեր
2187 դիտում
16:33 16-10-2022
Կովկասյան ազնվացեղ եղջերուների առաջին խումբը բաց է թողնվել իր բնօրրան՝ Դիլիջանի անտառ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1105 դիտում
19:43 27-01-2015
Օբաման մտածում է սպիտակ արջերի եւ եղջերուների պահպանության մասին
Այս բաժնից
829 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
808 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար