1298 դիտում
18:07 29-08-2021
Ստեփանակերտում ավարտվել է ֆուտբոլի պատանեկան մրցաշարը
ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի և Ստեփանակերտի քաղաքապետարանի համատեղ ջանքերով օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 29-ը Ստեփանակերտ քաղաքում անց է կացվել «Կաշվե գնդակ» ֆուտբոլի ամենամյա մրցաշար:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարում հաղթող է ճանաչվել «Արցախ» թիմը։«Մրցաշարին ի սկզբանե մասնակցում էր տասը թիմ։ Եզրափակիչ դուրս են եկել «Արցախ», «Կիլիկիա» և «Սամբո ֆիարս» թիմերը։ Արդյունքում 1-ին պատվավոր տեղն է գրավել «Արցախ», 2-րդ տեղ՝ «Կիլիկիա» և 3-րդ տեղ՝ «Սամբո ֆիարս» թիմերը։
Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Տիգրան Ավանեսյանը, լավագույն ռմբարկու՝ Ալեքսանդր Գալստյանը՝ «Կիլիկիա» թիմից, լավագույն պաշտպան Տիգրան Ղազարյանը՝ «Սամբո ֆիարս» թիմից, լավագույն կիսապաշտպան Սուրիկ Աղաջանյանը, լավագույն հարձակվող Դենիս Գաբրիելյանը՝ «Արցախ» թիմից։
Բոլոր 3 թիմերն էլ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական պարգևներով, իսկ հաղթանակած «Արցախ» թիմը ստացել է գավաթ, որը հանձնվել է թիմի ավագին»,- մեզ հետ զրույցում նշեց «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան դպրոցի պատասխանատու Սարգիս Աղաջանյանը:
«Մեր թիմը՝ «Արցախ»-ը, լավ էր պատրաստվել: Այս մրցաշարի ընթացքում դա ակնհայտ էր, և ապացույցն այսօրվա մեր հաղթանակն է։ Այսպիսի հաղթանակներ դեռ շատ կլինեն», - ընդգծել է «Արցախ» թիմի անդամ Արեն Օհանջանյանը։
Նմանատիպ նյութեր
3289 դիտում
19:40 13-05-2016
Ավարտվել է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 100 երեխաների մասնակցությամբ կայացած Ֆուտբոլի մրցաշարը
7351 դիտում
18:17 18-06-2015
Անհավատալի դեպք Թուրքիայի պատանեկան ֆուտբոլի խաղի ժամանակ. տեսանյութ
2293 դիտում
19:42 23-09-2021
Տեղի ունեցավ Արցախյան պատերազմի հերոս Աշոտ Մանուկյանի անվան պատանեկան ֆուտբոլի 2-րդ հուշամրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
829 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
808 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար