934 դիտում
15:36 30-08-2021
Արցախի պետնախարարը հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 29-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և փոխնախարար Ռուբեն Սարգսյանին:
Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի վերականգնմանն ու սոցիալական ոլորտում լայնածավալ համագործակցությանն առնչվող օրակարգային ու հեռանկարային մի շարք հարցեր:
«Ի հեճուկս տարբեր դժվարությունների և մարտահրավերների՝ մեր համագործակցությունը լայն թափով շարունակվում է: Ուզում եմ առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու Ձեր գլխավորած գերատեսչությանը հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող մեծածավալ սոցիալական ու հարակից աջակցության համար: Տեղյակ եմ, որ իրագործել եք շուրջ 15 ծրագիր՝ նյութական և ոչ նյութական աջակցության տեսքով, որոնք օգնել են ԱՀ բնակչությանն ու կառավարությանը խուսափել խոշոր ճգնաժամից և այս ժամանակահատվածը օգտագործել տնտեսության, կառավարման համակարգի վերականգնման համար, որպեսզի կարողանանք առաջիկայում սոցիալական աջակցության ծրագրերը սահուն փոխարինել զարգացման ծրագրերով»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն, անդրադառնալով հետպատերազմյան շրջանում իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ դրանք նպատակ ունեին շրջանցելու և հաղթահարելու սոցիալական հնարավոր ճգնաժամը:
«ՀՀ Կառավարությունը, սերտ գործակցելով ԱՀ կառավարության հետ և ճիշտ ընտրելով թիրախային ուղղությունները, կարողացավ ծավալուն աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ: Եվ մեզ համար շատ կարևոր է այդ նույն տրամաբանության շարունակել համագործակցային աշխատանքը՝ սահմանելով նաև սկզբունքները: Այդ սկզբունքներից է, ինչպես նշեցիք Ձեր խոսքում, սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարելը զարգացման ծրագրերի»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Այցի նպատակներից էր նաև Արցախում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանը խթանելը: Նույն օրը պետական նախարարն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկա են գտնվել սոցիալական Ձեռնարկատիրական շաբաթի շրջանակներում անցկացվող դասընթացներին:
Արտակ Բեգլարյանը կարևորել է ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խթանումը, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության մշակույթի ներդնումն Արցախում: Որպես այդ նպատակի առաջին քայլ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Արցախի պետական համալսարանում սոցիալական ձեռնարկատիրության կենտրոն հիմնելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
808 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
907 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար