1990 դիտում
09:03 31-08-2021
Կառավարության շատ խոստումներ կրկին կմնան թղթի վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության ծրագիրը չնայած խորհրդարանում ընդունվել է, սակայն մեծ է հավանականությունը, որ շատ խոստումներ կմնան թղթի վրա, ինչպես կառավարության նախորդ ծրագրի ժամանակ:
Կառավարության ծրագիրը բաղկացած է հինգ գլխից՝ Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, Տնտեսություն՝ ենթակառուցվածքների զարգացում, Մարդկային կապիտալի զարգացում, Իրավունք եւ արդարադատություն, Ինստիտուցիոնալ զարգացում։ Կառավարությունը ծրագրով կանխատեսում է տարեկան ՀՆԱ-ի նվազագույնը 7 տոկոսի աճ, նվազագույն աշխատավարձը հասցնել մինչեւ 85 հազարի, աղքատության կրկնակի կրճատում, գործազրկության 10 տոկոսից ցածր մակարդակ, ինչպես նաեւ ներդրում/ՀՆԱ մակարդակը հասցնել 25 տոկոսի, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրում/ՀՆԱ-ն՝ 6 տոկոսի։
Նախորդ ծրագրով կառավարությունը խոստանում էր 5 տարում ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնել 43-45 տոկոսի, մինչդեռ 2020 թվականին արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը, 2019թ. համեմատ, աճել էր ընդամենը 0.5 տոկոսով՝ դառնալով 20 տոկոս։ Այնպես որ, երաշխիք չէ, որ այս անգամվա ծրագիրն իրականություն կդառնա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6235 դիտում
14:24 28-08-2017
Բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե… Լևոն Մկրտչյան
1618 դիտում
10:29 25-12-2018
Հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ կրկին թղթի վրա. «Ժամանակ»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»