46177 դիտում
19:28 31-08-2021
Պարզվել է երեկ Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայի և Mercedes-ի բախման հետևանքով բոլոր վիրավորների ինքնությունը. նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Տաթևիկ Մանուկյանը և 19-ամյա Մարիամ Մելքոնյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Ալեքս Հ.-ն, 9-ամյա Դավիթ Հ.-ն, ովքեր հարազատ եղբայրներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Խաչատուր Թորոսյանը, 23-ամյա Հասմիկ Կաղզվանցյանը և վթարված Nissan մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող, Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Անահիտ Միսակյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, Ա. Միսակյանը հիվանդանոցում մահացել է:
Վիրավորներից Խ. Թորոսյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ, Հ. Կաղզվանցյանը՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բուժքույր, Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ, մյուս վիրավորներից Մ. Մելքոնյանը սովորում է Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Ֆարիզյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար, թե արդյոք Ա. Միսակյանը վթարի հետևանքով է մահացել, թե առողջական խնդիր է ունեցել:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել էր:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց էին ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ պարեկների ճիշտ աշխատանքի արդյունքում ոչ մի խցանում տեղի չունեցավ և շտապօգնության ավտոմեքենաները կարողանում էին առանց խոչընդոտի երթևեկել:
Վարորդները տեղում ենթարկվել էին սթափության փորձաքննության, երկուսն էլ եղել են սթափ:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)