3467 դիտում
15:06 01-09-2021
Ամենօրյա անդուլ աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները․ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ,
Մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարին: Այսօր ուրախությամբ պետք է փաստել, որ թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով, սակայն Գիտելիքի օրը նշում ենք ավանդական տոնականությամբ:
Նախորդ տարի մեր երկիրը կանգնեց ահռելի մարտահրավերների առջև՝ պատերազմ, համավարակ, որոնց ազդեցությունն արդիական է նաև այսօր: Մեր դպրոցներում այս ամիսներին ձևավորվել են իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության գործին նվիրաբերած շրջանավարտների անունները կրող անկյունները, փառքի սրահները, որ ձևավորվել են այս ամիսներին, աշակերտների համար յուրօրինակ ուխտավայրեր են լինելու՝ պարտավորեցնելով բոլորին մեծ ջանասիրությամբ սովորելու, ձեռք բերելու գիտելիքներ, հմտություններ և բազմապատիկ անգամ ավելիով ծառայեցնելու սեփական ներուժը իրենց անձի կայացման և Հայրենիքի զարգացման սրբազան գործին:
Սիրելինե՛ր, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա լուսավոր տոնի առթիվ՝ լիահույս, որ համատեղ ջանքերի, ամենօրյա անդուլ աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները և հաջողելու ենք ուսյալ, հայրենասեր, իրավատեր սերունդների կրթության նվիրական առաքելությունը»:

Նմանատիպ նյութեր
578 դիտում
20:03 01-10-2022
Վստահ ենք, որ հաղթանակները կվերադառնան՝ մեր հավատքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շնորհիվ․ Արցախի թեմի առաջնորդ
928 դիտում
19:33 28-09-2023
Ռուբեն Վարդանյանն այս փորձությունը պատվով է անցնելու, նա այդպիսին է՝ պատվով հայ է․ Մանե Թանդիլյան
4053 դիտում
13:23 25-02-2021
Պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել ՀՀ-ի քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում. Արցախի նախագահ
Այս բաժնից
460 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
871 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում